Զոհված զինծառայողի հայրը պատրաստվում է դիմել դատարան. «Մեղավորները պիտի պատասխան տան»
Զոհված զինվորի հայր Կարեն Միրզոյանը պատրաստվում է դատարան դիմել. նա գտնում է, որ հրամանատարությունը ոչինչ չի ձեռնարկել, որպեսզի որդին փրկվի:
Կարեն Միրզոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցնե՛ր:
Որպես պատերազմում նահատակված զինվորի հայր, ես պատրաստվում եմ պատասխանատվության ենթարկել իմ որդու մահվան մեջ մեղավորներին: Ես համարում եմ, որ պատասխանատվության պիտի ենթարկվեն ԱՀ ՊԲ ղեկավարությունը, ԱՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարը և հայկական ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ես ելնում եմ զինվորի տարրական անվտանգության համար անհրաժեշտ պարագաների բացակայության փաստից (ինչի պատճառով վրա է հասել որդուս մահը) իմ խորին դժգոհությունից, ինչպես նաև այն հանգամանքից, որ իմ որդին եղել է ընդամենը երկու ամսվա ծառայող և առանց հերթափոխի, ընդհուպ մինչև զոհվելը, գտնվել է մարտական ծառայության մեջ, ինչի իրավունքը նրա հրամանատարությունն իրավունք չուներ:
Կոչ եմ անում նմանատիպ բազմաթիվ դեպքերի արդյունքում իրենց որդիներին կորցրած ծնողներին կապվել ինձ հետ՝ խումբ կազմելու համար:
Մեղավորները պիտի պատասխան տան և կտան:
Իմ հեռախոսահամարն է. 033 250 665»։