«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել Փաշինյանին (տեսանյութ)

Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել Փաշինյանին (տեսանյութ)

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները այսօր կրկին Գլխավոր դատախազության մոտ էին Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զոհվածների ծնողներին վստահեցնում էր, թե հնարավոր բոլոր միջոցները կիրառում են օբյեկտիվ քննություն անցկացնելու համար:

Դատախազի հավաստիացումները պատերազմի զոհերի ծնողների համար ընդունելի չէին։ Արթուր Դավթյանը հեռացավ նրանց վանկարկումների ներքո։ Նախքան այդ նա առաջարկել էր առանձին հանդիպել 10 -15 ծնողի հետ։ Առաջարկը մերժեցին։

Այսօր ծնողները ստորագրում էին երկու առանձին պահանջի տակ. նախ վարչապետ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել, ինչպես նաև բոլոր զոհված զինծառայողների ծնողներին այդ քրեական գործող տուժող ճանաչել։ Ծնողների ստորագրություններով պահանջները ներկայացվեցին դատախազություն։

«Ծնողներիցս ոչ մեկը բավարարված չի, քանի որ լսելի չէր, և նորմալ բան էլ չասեց, ասելիք էլ դեռ չունի։ Երևի պետք ա մտածի։ Մի քիչ ժամանակ տանք, թող մտածի։ Մեր համար դրական որոշում ենք ակնկալում», - ասաց զոհված զինծառայող Էդուարդ Մուրադյանի մայրը՝ Գոհար Ստեփանյանը։

44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Զաքարյանի հայրը Փաշինյանի հայտարարությունը ինքննախոստավանական ցուցմանք է որակում. - «Իրա հայտարարությունը որն էր, որ կարող էինք ունենալ էս նույն վիճակը, բայց առանց զոհերի։ Ինչի՞ց էր վախենում։ Որ ասեին դավաճա՞ն։ Հիմա ավելի վատ են ասում»։

Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը հայտարարել էր, որ այո, պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի։

Հայաստանյան զորամասներից մեկի հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողներն ապրիլի 18-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։

onnet.am-ի փոխանցմամբ՝ այսօր քաղաքացիներից մեկը մեքենան վարել է Դատախազության մոտ հավաքված զոհված զինծառայողների ուղղությամբ։

Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ դիրավորություն կար դրա մեջ։
«Շատ լավ տեսավ, թե ովքեր են իր դիմաց և նույն ձևով շարունակեց։ Այդ տղաները իր նմանների համար կյանքն են զոհաբերել, որ այս վերաբերմունքին արժանացնե՞ք, տարրական բարոյական նորմերի էլ չեն տիրապետում, վարչապետի պես անբարոյականի նման են իրենց պահում, տեսավ, որ ծնողերը քայլում են ու մեքենայով մտավ այդ հատված»,- ասաց նա։