«  Սեպտեմբեր 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Զոհվածների հարազատները պահանջում են չեղարկել «գունագեղ ու մասշտաբային միջոցառումը»

Զոհվածների հարազատները պահանջում են չեղարկել «գունագեղ ու մասշտաբային միջոցառումը»

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները ֆեյսբուքում ֆլեշմոբ են կազմակերպել, որով պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ին կայանալիք «գունագեղ ու մասշտաբային միջոցառումը»։

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, գրել է

«Ես` հերոս Դուխավիկ Մխիթարի մայրս, դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող գունագեղ միջոցառումը և պահանջում չեղարկել այն...»։

Զոհված զինծառայող Արթուր Սուքիասյանի հարազատներից Լալա Վարդանյանը, գրել է, որ դատապարտում է բոլորին, ովքեր կմասնակցեն միջոցառմանը.

«Ես` Հերոս ԱՐԹՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հարազատն եմ և դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող գունագեղ միջոցառումը, և յուրաքանչյուր անձի մասնակցություն ու պահանջում չեղարկել այն...»

Նման տեքստերով հանդես են եկել պատերազմում զոհված զինծառայողների տասնյակ այլ հարազատներ։

Հիշեցնենք՝ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում սպասվում է «գունագեղ ու մասշտաբային միջոցառում»՝ նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին։ Նա նշեց, որ միջոցառումը նախևառաջ նվիրվելու է Հայաստանի անկախության և Արցախի համար զոհված նահատակների հիշատակին։ 

Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «գունագեղ ու մասշտաբային միջոցառումը» Անկախության 30-ամյակի հետ ոչ մի կապ չունի: