«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

«Սահմանադրության ընտրված կառավարման մոդելի ԱՆՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ժողովրդավարության գլխավոր և ամենակարևոր երաշխիքն է»

«Սահմանադրության ընտրված կառավարման մոդելի ԱՆՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ժողովրդավարության գլխավոր և ամենակարևոր երաշխիքն է»

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ ցանկանում այդ կապակցությամբ անել, իմ կարծիքով, կարեւոր մի շեշտադրում։

Ժողովրդավարական երկրում սահմանադրության գլխավոր առաքելությունն է՝ ի սկզբանե եւ ընդմիշտ սահմանել սահմանադրական կառավարման այնպիսի մոդել, որը մեկընդմիշտ գծում է քաղաքական պայքարի խաղի կանոնները։ Այդ կանոնները մեկ անգամ ընդունվելուց հետո դառնում են պետության համար սուրբ եւ անդրդվելի հիմք, որը ենթակա չէ փոփոխման։ Հետեւաբար, իշխանության գլուխ որեւէ քաղաքական ուժ չի կարող ծառայեցնել սահմանադրությունը իր նեղ քաղաքական կամ անձնական նպատակներին, փոփոխելով սահմանադրական կառավարման մոդելը իշխանությունը երկարաձգելու կամ գերկենտրոնացնելու նպատակով։

Կրկնում եմ, Սահմանադրության ընտրված կառավարման մոդելի ԱՆՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ժողովրդավարության գլխավոր եւ ամենակարեւոր երաշխիքն է։

Հայաստանում 1991 թվականի օգոստոսի 1֊ին խորհրդարանաի կողմից, բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսով, ընդունվել է «Հայաստանի Հանրապետության Նախագահի» մասին սահմանադրական օրենքը, որը որպես Հայաստանի կառավարման սահմանադրական մոդել սահմանում է նախագահական֊խորդրդարանական (նաեւ հայտնի որպես կիսանախագահական) կառավարման մոդելը։ Այդ նույն մոդելը այնուհետեւ ամրապնդվեց 1995 թվականի հուլիսի 5֊ին հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ։ Եթե անգամ երբեմն կասկածներ են հնչում հանրաքվեի արդունքների վերաբերյալ, դրանք որեւէ կերպ չեն կարող վերաբերվել սահմանադրական կառարման մոդելի ընդունմանը, քանի որ այն ընդունվել է 1991 թվականին այնպիսի քաղաքական գործընթացների արդյունքում, որոնց լեգիտիմությունն երբեք կասկած չի հարուցել։ Նախագահական֊խորհրդարանական կառավարման մոդելը ընդունվել է Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի կողմից, արտահայտել է հայ ժողովրդի եւ նրան առաջնորդող բոլոր քաղաքական ուժերի կամքը եւ ունի անկասկածելի լեգիտիմություն։

Այսօր գործող սահմանադրական խորհրդարանական մոդելը, ընդհակառակը, ընդունվել է 2015֊ին 500 000 ընտրողների ձայների ապացուցված կեղծիքով, այն էլ բացարձակապես այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման նպատակով։ Բացի նրանից, որ Հայաստանի պես երկրի համար խորհրդարանական կառավարման մոդելն ունի ժգանաժամածին բազմաթիվ թերություններ, այն ընդունվել է հակառակ ժողովրդի կամքին եւ խախտել է 1991 թվականին ժողովրդի եւ խորհրդարանում նրա ներկայացուցիչների միաձայն եւ աներկբա կամքը։

Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու, սահմանադրական կառավարման մոդելի անփոփոխության հիմնարար սկզբունքն ամրագրելու եւ որեւէ, այդ թվում նաեւ գործող իշխանության կողմից սահմանադրության փոփոխության կամ նոր սահմանադրության ընդունման ծառայեցնելը սեփական նպատակներին բացառելու միակ ճանապարհն է՝ վերականգնել 1991 թվականին անկախ պետականության առաջին իսկ սահմանադրաստեղծ ակտերից մեկով ընդունված նախագահական֊խորհրդարանական կառավարման մոդելը։ Որեւէ այլ ճանապարհ չի լուծելու սահմանադրական լեգիտիմության ճգնաժամը մեր երկրում, այլ դառնալու է ընդամենը եւս մեկ փորձ սահմանադրության փոփոխությունը կամ նոր սահմանադրության ընդունումը իշխանության քաղաքական ամբիցիաներին ծառայեցնելու ուղղությամբ։

Հուլիսի 5, 2020թ.