«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Զոյա Թադևոսյան. Գյուղատնտեսության զարգացումը մեր երկրի առաջընթացի հրամայականն է

Զոյա Թադևոսյան. Գյուղատնտեսության զարգացումը մեր երկրի առաջընթացի հրամայականն է

«Լոռու և Տավուշի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելը» թեմայով հետազոտական ծրագրի շրջանակներում այսօր «Ամբերդ» հետազոտական կենտրոնում հյուրընկալվել էին Ստեփանավանի մի շարք ֆերմերային տնտեսությունների ղեկավարներ:
Նշված ծրագրի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը, ծրագրի համակարգող, տ.գ.թ., դոցենտ Վահե Բուլանիկյանը, «Ամբերդի» ավագ փորձագետ Սամվել Ավետիսյանը, հետազոտող Աշոտ Կիրակոսյանը նրանց հետ քննարկեցին Լոռու մարզում գյուղատնտեսության զարգացման առաջնահերթությունները, գյուղատնտեսական առանձին ոլորտների առաջխաղացման ուղղությամբ պետական աջակցության և երաշխավորված գնումների համակարգի ներդրման հնարավորություններին վերաբերող հարցեր:

«Գյուղի զարգացման փիլիսոփայության հենասյուներն են աշխատասիրությունը և պետական հետևողական աջակցությունը ֆերմերային տնտեսություններին ու գյուղացուն: Ի տարբերություն տնտեսության մյուս ոլորտների՝ գյուղատնտեսության զարգացումը բախվում է հողերի սահմանափակվածության (դա բնական սահմանափակվածություն է) և ֆորս-մաժորային ռիսկերի հետ: Գյուղացին ոչնչով մեղավոր չէ, որ այդ ռիսկերն առկա են: Պետության տեսանկյունից՝ գյուղատնտեսության զարգացումը առաջնահերթ, ազգային, պարենային անվտանգության խնդիր է: Մեզ համար այդ խնդիրը կրկնակի կարևոր է, քանի որ կիսաշրջափակված երկիր ենք և հայտնի չէ, թէ ինչ կարող է լինել ապագայում»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց Զոյա Թադևոսյանը՝ անդրադառնալով քննարկված հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին