54 տոկոսը «փակեց» Արցախի խնդիրը. «Առավոտ»

Քաղաքական 09.07.2021   10:40   296

«Առավոտը» գրում է. «...Մտավորականների այն խումբը, որը 1988 թվականին «գրավեց» Ազատության հրապարակը, իսկ այնուհետեւ՝ ամբողջ Հայաստանը, կոչվում էր «Ղարաբաղ» կոմիտե: Այն չէր կոչվում «Հակակոռուպցիոն կոմիտե», «Սոցիալական արդարություն» կամ անգամ «Անկախ Հայաստան» կոմիտե:

Երրորդ Հանրապետության ամբողջ պատմությունը, մինչեւ 2018 թվականը, ընթանում էր Արցախը հայկական պահելու, այն չհայաթափելու նշանաբանի տակ: Երեք տարի առաջ արձանագրվեց, որ առաջնահերթությունները փոխվել են, եւ այդ փոփոխությունը լավագույնս արտահայտեց Փաշինյանն իր հեղափոխությամբ: Նա դարձավ Հայաստանի առաջին ղեկավարը, որը կապ չուներ Ղարաբաղյան խնդրի հետ, եւ դա սկիզբն էր այն գործընթացի, որի հիմնական արդյունքն արձանագրվեց 2020 թվականի նոյեմբերի 10-ին, եւ որն իր ավարտին է հասցվելու մոտակա 1-2 տարում:

Ինչի՞ մանդատ տվեց Փաշինյանին 54 տոկոսը: Պողպատը, մուրճը, նախկիններին պատժելը՝ այդ ամենը «լիրիկա է», քարոզչական պատմուճան: Փաշինյանը հունիսի 20-ին ստացավ Արցախի հարցը փակելու, այն՝ որպես Ադրբեջանի մաս ճանաչելու եւ Թուրքիային Սյունիքի մարզով միջանցք տալու մանդատը: Դրա մասին էր, ըստ էության, խոսում Պուտինը՝ վարչապետի պաշտոնակատարի հետ իր զրույցում. ստացե՞լ ես ժողովրդի վստահությունը, ուրեմն՝ վերջ, արա՛ այն, ինչի համար մենք քեզ սատարում ենք...»:

Արամ Աբրահամյան

Ամբողջական՝ «Առավոտում»

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Փաշինյան-Պուտին, Արամ Աբրահամյան, ադրբեջան, Հայաստան, Արցախ, Թուրքիա, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon