Ադրբեջանական համազգեստով մարդիկ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին. մեկնաբանում է ԱԱԾ–ն

Կարևոր 24.11.2020   10:01   703

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը նոյեմբերի 21-ին Շուշիից Գորիս տանող ճանապարհին՝ Լաչինի միջանցքում, ադրբեջանական համազգեստով մարդկանց է տեսել։

Ընդ որում` նրանք ոչ թե Շուշի տանող ճանապարհների խաչմերուկներում տեղակայված ադրբեջանական հենակետերի մոտ են եղել, որոնք գտնվում են հիմնական ճանապարհին՝ ռուս խաղաղապահների դիրքերի դիմաց, այլ հենակետերի տարածքից դուրս՝ Շուշիի երկրորդ մուտքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, այսինքն՝ այնտեղ, որտեղ չպետք է լինեին։

«Sputnik Արմենիան այդ թեմայով մեկնաբանություն էինք խնդրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։ Այսօր մեզ հայտնեցին, որ նշված ճանապարհի տարբեր ուղղություններով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը համապատասխան ծառայություն են իրականացնում:

«Սակայն մայրուղու տվյալ հատվածներում նմանատիպ միջադեպեր չեն գրանցվել։ Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի անվտանգության մարմինները մշտապես միջոցներ են ձեռնարկում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով»,-ասացին ԱԱԾ–ից։

Sputnik Արմենիայի թղթակից Դավիթ Գալստյանն ավելի վաղ պատմել էր, որ ադրբեջանական բանակի համազգեստով երկու մարդիկ կանգնած են եղել ճանապարհին և փորձել են կանգնեցնել անցնող մեքենաները: 4-5 հոգուց բաղկացած մեկ այլ խումբ էլ մայրուղուց մի փոքր հեռու է եղել` ինչ-որ շինության կողքին։ Զենք չի երևացել, մոտները ձիեր են եղել։ Անցնող մեքենաները, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն կանգնել։

Մեր թղթակիցները լուսանկարելու համար կանգ չեն առել, որպեսզի անկանխատեսելի միջադեպի առիթ չտան։ Լիսագոր բնակավայրի մոտակայքում նրանք տեսածի մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանությանը, ինչպես նաև ռուս խաղաղապահներին և ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին։

Ոստիկաններն ասել են, որ այդ կասկածելի խմբի մասին իրենց ասել են նաև ավելի վաղ նույն տարածքով անցած մարդիկ»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԱԾ, ադրբեջան, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon