«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակում Սոթքում (տեսանյութ, թարմացվող)

Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակում Սոթքում (տեսանյութ, թարմացվող)

Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ է կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈւ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈւ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ։

 Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի կրակի ինտենսիվությունը Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Ադրբեջանն այսօր հրաձգային զենքերից կրակ է բացել նաև Գեղարքունիքի մարզի Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։