Վանո Սիրադեղյան. Կարծես մահամերձի սնարի մոտ լինենք
«... Եվ հետաքրքիրն այն է, որ էս շրջանում ոչ ոք չի խոսում բուն հարցի մասին, բուն քաղաքական հարցի մասին՝ Արցախի հարցի մասին։ Կարծես մահամերձի սնարի մոտ լինենք։ Չեն խոսում, այնինչ գլխավորը պատերազմի եւ խաղաղության հարցն է։
Այնինչ նախընտրական շրջանում բոլոր կուսակցությունների հիմնական լոզունգը մեկն է՝ «Մահ կամ ազատությունը» կարող է անհատի լոզունգ կամ անհատի ընտրություն լինել, բայց չի կարելի թույլ տալ, որ ժողովուրդն այդպիսի լոզունգ ունենա։ Սովորաբար այն ժողովուրդները, որոնք գնում են այդ լոզունգով (մեր ժողովուրդի պատմական փորձն է ցույց տալիս դա), ստանում են մահ, ազատությունը բաժին է հասնում, սովորաբար, կարգախոսի հեղինակներին։
Իշխանությունով, կուսակցություններով, անհատներով, մտավորականներով կգտնե՞նք արդյոք մի բանաձեւ, սա է գլխավոր խնդիրը, որը մեր ժողովրդին խաղաղություն բերի։ Բնականաբար արժանապատիվ խաղաղություն։
Մեզ, կարծում եմ, պակասում է այն գիտակցությունը, որ մեծ պետությունների, մեծ ժողովուրդների շահերի բախման ասպարեզում փոքր ժողովուրդները շահելու բան չունեն։ Փոքր ժողովուրդների շահը այն է, որ այդ մղձավանջից դուրս գան փոքր կորուստներով։
Վանո Սիրադեղյան
1999 թ.