«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ԱՀ ՄԻՊ. Ադրբեջանը գերի է վերցրել Մարտունու բնակչին

ԱՀ ՄԻՊ. Ադրբեջանը գերի է վերցրել Մարտունու բնակչին

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ,  ֆեյսբուքի իր էջուն գրում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ 

Այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։ Այժմ նրանց միջնորդությամբ վարվում են բանակցություններ անձին վերադարձնելու ուղղությամբ։ 

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ահազանգի վերաբերյալ ուսումնասիրությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»։

Թարմացված.

Արցախի Մաճկալաշեն համայնքի 32–ամյա բնակիչը`Արտակը, վերադարձվել է հայկական կողմին: