ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի ասուլիսը

Արցախ 02.10.2020   10:14   84

Հայկական կողմը 54 նոր զոհ ունի: Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցում հայտնեց ԱՀ պաշտպանության բանակի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Սարգսյանը։

«Վիրավորների քանակը ճշտվում է: Ցավոք, ունենք բավականին շատ վիրավորներ»,- ասաց հրամանատարը:

Զոհերի՝ հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում մնացած դիակների փոխանակման մասին հարցին Սարգսյանը պատասխանեց, որ դրա համար հարկ է, որ գոնե ժամանակավոր զինադադար լինի, որն այս պահին չկա:

«Թշնամու սահմանագոտում գտնվող զոհերի թիվը ես այս պահին ասել չեմ կարող, քանի որ ակտիվ փուլն ընթանում է, զինադադար չկա, որպեսզի մենք կարողանանք այդ ամենը հասկանալ»,- ասաց նա:

Նրա խոսքով` գիշերվա ընթացքում հակառակորդի կիրառած զինտեխնիկայի ու մարդկային ներուժի քանական աննախադեպ է եղել: Այդուհանդերձ, գիշերը լարվածությունը մեծ չի եղել, թեև հակառակորդը ողջ գիշեր շարունակել է հրետակոծությունները:

«Իր ձեռագրին համապատասխան հակառակորդը թիրախավորել է հայկական բնակավայրերը, մանավորապես՝ Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները»,- ասաց Սարգսյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, ԱՀ ՊԲ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon