«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ԱՀ. Խաղաղապահները գտնվում են իրենց տիրույթում, բանակցությունները շարունակվում են

ԱՀ. Խաղաղապահները գտնվում են իրենց տիրույթում, բանակցությունները շարունակվում են

«Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:

Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է», հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Հիշեցնենք՝ այսօր՝ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ  խախտել են շփման գիծը: