«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

ԱԺ պատգամավորներն անցան քիքբոքսինգի (տեսանյութ)

ԱԺ պատգամավորներն անցան քիքբոքսինգի (տեսանյութ)

ԱԺ նիստերի դալիճում քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ոտքերով եւ ձեռքեով հարվածներ հասցրեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին։

Նախ տեղից վեր կացավ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, որը ոտքով հարվածեց Հակոբյանին, ապա ՔՊ–ից  նրան հարվածեցին նաև Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը։

Իրավիճակն ավելի լարվեց, մյուս պատգամավորները նույնպես սկսեցին հարվածել մեկը մյուսին։ Ներս մտան ԱԺ անվտանգության աշխատակիցները։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին Ազգային ժողովից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Գեղամ Նազարյանը վնասվածք է ստացել աչքի շրջանում, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Մալայանի անվան հիվանդանոց»,–ասաց Մանուկյանը։