«Ամեն ինչ թողած էր մեր 18-20 տարեկան զինվորի վրա»

Խոսք 25.11.2020   16:00   5866

Ինչքան չեմ ուզում ՖԲ մտնել, բայց մի քանի բան կա, որ պարտքս եմ համարում գրել, քանի որ շատերը չգիտեն իրական պատկերը։

Որ ասում եմ, ամեն ինչ թողած էր մեր 18-20 տարեկան զինվորի վրա, պետք է բառացի հասկանալ։ Այն երեք դիրքերը, որտեղ ես եմ էղել, կառուցել են զինվորները, իրենց ձեռքերով, բահերով, սպիտակ քարե կուբիկներն ու պակրիշկեքը իրար վրա դնելով։ Ինժեներական հարցերի մասին հիմա ժամանակը չէ խոսել, էն հետո առիթ կլինի, բայց էսօր պատմում եմ, տղերքը սեպտեմբերի 25-ից բարձրացել էին դիրքեր, ընթացքում՝ մարտական ծառայությանը զուգահեռ իրենց հանգստի հաշվին ծանր ֆիզիկական աշխատանք էին անում, քանի որ հրամանատարությունը փաստի առաջ կանգնեց, որ սաղ սխալ ա ու վատ ու հիմա մի փոքր հնարավոր է հընթացս շտկել, մինիմալ անվտանգությունը գոնե ապահովելու համար։

Հրադադարից հետո իհարկե պերեսմենկա չեղավ, հոգնած ու միայն վերջում հիասթափված զինվորներին ստիպեցին իրենց ձեռքով կառուցված դիրքերը քանդել, քանի որ մի քանի դիրք հանձնվում էր թշնամուն ու պաշտպանական գիծը հետ էր շարժվում։ Հիմա էլ այդ նույն անձնակազմին տարել են հետ, վրանների մեջ ապրում, դատարկ դաշտում նոր դիրքեր են կառուցում։

Լավ մի՞թե էս տղեքը, որ 50 օր առանց վախի, լուռ ու հանգիստ կանգնեցին մինոմյոտների ու տանկերի կրակի տակ (մանր-մունր զենքից հազարավոր կրակոցներ նկատող չկար), որ հետնահանջի խրամուղին (իրենց բառերով ուղիղ գրեմ, հիմա քաղաքավարության ժամանակը չէ) գառլախել էին՝ զուգարան էին դարձրել, որ մեկի մտքով չանցնի դա նպատակով օգտագործել, հիմա զինվորներին որպես ձրի աշխատուժ են օգտագործում, կարծես մարդ չեն, զգացմունք չունեն, հոգնել չունեն, մսից-արյունից չեն։

Հիշում եմ, մի բեղավոր եսիմինչի հրամանատար էկավ, հրադադարից հետո, մինչեւ էդ չէր էրեւացել, նայեց-նայեց, թե բա լինյայի յաչեյկեքը որը քարից ա, կքանդեք, մեքենա ուղարկենք բարձեք, ափսոս ա, նույնիսկ հետը էկած մյուս եսիմով վատացավ, ասեց, լավ էլի, ամոթ ա, էսքանից հետո կուբիկ ես ասում տանենք էն էլ դիտարկվող տարածքից։ Ու միշտ էլ զինվորը անխոս ստրուկ է եղել հրամանատարության համար, վստահ եմ, նույն խրամատների համար քիչ թե շատ փող էլ է հատկացվել, նյութ էլ, բայց դե սրա մասին հետո, շատ երկար ու շատ ջղային։

Էրեկ նոր «դիրքից» տղեքը զանգել էին, ծնունդս շնորհավորեցին (հիշել էին, քանի որ կատակում էինք, որ հելը ծնունդս ենք դիրքում նշելու, հետո նորտարին, բայց դե ես հիմա իմ տաք տանն եմ, իրանք՝ վրաններում), դրանից թանկ բան էսօր չեմ կարող պատկերացնել: Անուն չեմ գրում, որ հանկարծ մի կռիսի մտքով չանցնի գտնել պատժել, չեմ զարմանա տենց բան լինի։

Նկարում՝ մեր դիրքը, 50 օր անառիկ մնալուց հետո ապամոնտաժվեց, հանձնվեց թուրքին...

Arsen Shur Karapetyan

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         բանակ, Arsen Shur Karapetyan, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon