Խոսք
Տիգրան Պասկևինչան. Չլինի՞ վախեցել եք ՖԲ-ում անքուն հերթապահող լատենտ նիկոլականներից
ՀԱՍԵ ԱՄՆ Արեւմտյան թեմի վարչական ղեկավար (ձեռս չի գնում գրեմ՝ առաջնորդ կամ սրբազան) Հովնան Տերտերյանի երեկվա հրապարակումից հետո ձայն չի լսվում Հայաստանից ու Ռուսաստանից հետո ամենահայաշատ վայրերից։
Չլինի՞ վախեցել եք ՖԲ-ում անքուն հերթապահող լատենտ նիկոլականներից, որոնք՝ հենց մի բան, հարձակվում են սփյուռքահայերի վրա, թե սուս մնացե՛ք, դուք իրավունք չունեք խառնվելու Հայաստանի ներքին գործերին։
Կատարվող աննախադեպ անօրինությունները, բիրտ ագրեսիան Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ Հայաստանի ներքին գործը չէ։ ՀԱՍԵ-ն համաշխարհային կառույց է եւ ամեն հետեւորդ՝ որտեղ էլ ապրելիս լինի, իրավունք ունի հարգանք պահանջելու իր հավատի տան հանդեպ։


