Խոսք
Սիրանուշ Սահակյանի ասուլիսը՝ Բաքվում հայ գերիների «դատավարությունների» մասին (տեսանյութ)
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանի զանգերը պակասեցրել են, զրկում են վերջին խոսքից, ձգձգում են պրոցեսը:
Հայ գերիների նկատմամբ կրոնական խտրականություն է դրսևորվում։ Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ թեև որոշ գրքեր թույլատրվում են, սակայն արգելված է Աստվածաշունչ փոխանցել ինչպես Ռուբեն Վարդանյանին, այնպես էլ մյուս բանտարկյալներին։
Սահակյանը նշել է նաև, որ առգրավվել են կրոնական բոլոր խորհրդանիշները, իսկ որոշ դեպքերում նույնիսկ այրել են գերիների մարմնի վրայի կրոնական դաջվածքները։ Ըստ իրավապաշտպանի՝ սա վկայում է այն մասին, որ քրիստոնեական պատկանելությունը գործոն է հայ բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի հարցում։
Ամբողջական՝ տեսանյութում


