ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի Հայաստան և Արցախ

Քաղաքական 19.05.2021   12:49   191

ԱՄՆ-ն Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4րդ (կարմիր) մակարդակի և իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել այս երկիր:

Այս մասին նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:

Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը , բայց զգուշացման մեջ խոսվում է նաև սահմանային լարվածության մասին։

Մասնավորապես կոչ է արվում չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ Կառավարությունը այս պահին չի կարող անվտանգային միջոցառումներ իրականացնել ԼՂ այցելած իր քաղաքացիներ համար:

Հավելենք, որ նույնաբովանդակ հայտարարություն տարածվել է նաև Ադրբեջանի հետ կապված:

Իսկ Լեհաստանի դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցող իրադարձությունների, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի հետ կապված` Երևանում Լեհաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել Հայաստանի հետևյալ շրջաններ այցելություններից` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք:

«Զգույշ եղեք և հետևեք տեղական իշխանությունների հրահանգներին», - ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, ԼՂ, ԱՄՆ, սահման, Արցախ, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon