Արամ Մանուկյան. Մենք հիմա գործնականում չունենք պետություն (տեսանյութ)

Քաղաքական 09.06.2021   12:09   985

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է հունիսի 20–ին նախանշված ԱԺ արտահերթ ընտրություններին, ՀԱԿ–ի կողմից իրականացվող քարոզարշավին, կուսակցության մարտավարությանն ու ծրագրային դրույթներին։

Արամ Մանուկյանի փոխանցմամբ` իրենք խիստ մտահոգված են ոչ միայն պարտության հետևանքներով, այլև այն կորուստներով, որոնք կլինեն անխուսափելի, եթե քաղաքական ներկա գիծը շարունակվի։

«Քաղաքական ուժերի միջև ստեղծվել է այնպիսի սուր, թշնամական հակադրություն, որ դրան կարող են հաջորդել նույնիսկ բախումներ, որոնք լրջագույն վնաս կհասցնեն երկրին։ Ներքին անկայունության հետևանքով կլինի նաև արտաքին անկայունություն։ Ելնելով այս ամենից` Լևոն Տեր–Պետրոսյանն իր անելիքը տեսավ կրակը հանգցնելու բանաձևի մեջ, նա փորձեց թոթափել լարվածությունն ու առաջարկել լուծումներ, որպեսզի չկորցնենք սրբագույնը, առավելագույնը` պետականությունը, թեև մենք բոլորս կանգնած ենք նման ռիսկի առջև»,–  ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Մանուկյանի խոսքով` իրենց քաղաքական ուժը ժողովրդի մտավոր զանգվածին, իրավիճակը սթափ գնահատող հատվածին փորձում է բացատրել, որ հանգուցալուծումը խելոք խոսքն է։ Ըստ նրա` ՀԱԿ–ը ձգտելու է ընտրազանգվածի 60 տոկոսին, որը գտնվում է ապատիկ վիճակում և չի տեսնում ոչ մեկին, գրավել իր կողմը, որպեսզի կանգնեցնի իրադրության հետագա էսկալացիան։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում.

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀԱԿ, Արամ Մանուկյան, քարոզարշավ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon