Արամ Մանուկյան. «Քոչարյանը ստու՛մ է․ Տեր-Պետրոսյանին ձերբակալելու պահանջ 98-ին չի եղել»

Քաղաքական 18.12.2019   11:44   1591

«Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա տեղից դուրս գալու համար պատրաստ է ամեն կեղծիքի դիմել, և հիմա էլ ստում է, ասելով, թե 1998-ին եղել է Տեր-Պետրոսյանին նստեցնելու հանրային պահանջ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Բանախոսի պնդմամբ, Ղարաբաղյան շարժման գրեթե բոլոր ազատամարտիկները, որոնք կռիվ էին տվել սեփական հայրենիքի համար, Քոչարյանի օրոք հայտնվեցին բանտերում, ու հիմա էլ նայեք նրա աջակիցներին, կա՞ արդյոք նրանց մեջ գեթ մեկ ընկեր, և առհասարակ ովքե՞ր են նրա կողքին այսօր։ Եթե նա ունի այդքան հերոսական անցյալ, ինչպես ներկայացնում են, ապա ու՞ր են նրա ընկերները։

Մանուկյանն անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին, Արցախյան հարցի շուրջ վերջին խմորումներին ու ներքին և արտաքին հարթակում տեղի ունեցող զարգացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արամ Մանուկյան, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon