Արցախի ՄԻՊ. Ինչ էլ անեն, չենք գնա

Արցախ 09.11.2021   11:34   94

Պարբերաբար եկող գույժերից կարծես քարացած և հստակ իմանալով, որ հաջորդը հնարավոր է նաև դու լինես՝ պնդաճակատ ապրում ես՝ համառորեն զսպելով ներսումդ կատարվող քաոսը, եթե, իհարկե, ճակատագիրդ առհավետ կապել ես հայրենի եզերքի հետ։

«Հազարները զոհվել են, ինչո՞վ ես նրանցից լավը»․ մշտապես մտքումդ կրկնվող հարցը ամրացնում, քարացնում է առանց այն էլ ամենակարծր նյութից թրծված կամքն ու զգացողությունները։

Մարդկային աներևակայելի անտեսումն էլ մյուս կողմից պատին է սեղմում․ իսկ ո՞վ կարող է ավելի սառնասիրտ ու վճռական լինել, քան ելքի այլ ճանապարհ չունեցող էակը՝ մարդ լինի, թե կենդանի։

Ինչ էլ անեն, չենք գնա, իսկ բնությունը հետաքրքիր կանոն ունի՝ ոչինչ անհետևանք չի մնում․ այս ամենածանր օրերին մեր մեջ գեներացվողը ուզեք-չուզեք մի օր պայթելու է։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյան, Արցախ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon