Արցախում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել

Արցախ 09.10.2021   14:15   104

Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել, NEWS.am–ի փոխանցմամբ՝ տեղեկությունը  հայտնել է  ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

«Նախնական տեղեկություններով այսօր`հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,- ասաց նա:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արցախ, Արամ Տեփնունց, ադրբեջան, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon