Արծրուն Հովհաննիսյանի և Ռոմելլա Աբովյան ասուլիսը

Պաշտոնական 13.10.2020   22:03   171

Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյան ասուլիսը:

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով սկսել են լայնածավալ հարձակողական գործողություններ, դրանք հատկապես թեժ են եղել հյուսիսային ուղղությամբ, այտնեց Արծրուն Հովհաննիսյանը։

«Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել»,- նշեց Հովհաննիսանը՝ հավելելով, որ մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել՝ պատճառելով մեծ կորուստներ։  «Չնայած նրան, որ վերջին օրերին Ադրբեջանը ԶՈՒ-ն որդեգրել է հետևյալ քաղաքականությունը՝ հետախուզադիվերսիոն գործողություններով ռազմաճակատի տարբեր բնակավայրերում արագ ներթափանցում իրականացնել և տեղեկատվական ակցիաներ անել՝ դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա նկարվել՝ հոգեբանական ազդեցություն թողնելու համար առաջին հերթին իրենց հասարակության վրա»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ մարտական գործողությունների ընթացքում սեփական զինված ուժերի հարձակողական ներուժը կոտրելուց և որևէ նշանակալի հաջողություն չունենալուց հետո, Ադրբեջանի հասարակությանը պետք է «կերակրել» նման տեղեկատվությամբ։

«14-15 օրվա ընթացքում մեկ գնդի խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական երեք-չորս բանակային կորպուսները մեծ գովելու բան չունեն։ Ցանկացած միջազգային փորձագետ կհավաստի իմ ասածը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այսքանից հետո միայն մնում է դիվերսիոն խմբերով արագ ներթափանցումներ անել տարբեր բնակավայրեր և լուսանկարվել տարբեր շինությունների մոտ, հետո դրանք ներկայացնել որպես այս կամ այն գյուղի կամ քաղաքի գյուղապետարան կամ քաղաքապետարան և այլն։

Վերջին 14 օրերի ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի գրեթե 113 տոկոս աճ է գրանցվել։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Ռոմելլա Աբովյանը։

«Ելնելով ռազմական դրությունից՝ բնակչության ուշադրությունը սևեռվել է դեպի արտաքին թշնամին, սակայն մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի, որն ուղղակիորեն մեր թիկունքը թուլացնում է»,- նշեց Աբովյանը։
Այս օրերին ամբողջ ժողովուրդը ոտքի է կանգնել թշնամու դեմ պայքարում, կազմվում են կամավորական ջոկատներ ռազմաճակատ մեկնելու, նաև առաջնագծին և արցախցիներին օգնություն հասցնելու համար։ Սակայն մարդկային կուտակումների ընթացքում անվտանգության կանոնները չեն պահպանվում։

«Հիվանդությունը կարող է տարածվել և հասնել սահմանին կանգնած մեր զինվորին, թուլացնել նրա կամքն ու առողջությունը»,- նշեց Աբովյանն՝ ընդգծելով, որ սա զգոնության կոչ է։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արծրուն Հովհաննիսյան, կորոնավիրուս, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon