Արման Մուսինյան. Քաղաքական անցուդարձը տխուր վիճակում է. ռեֆորմներ տեղի չեն ունենում

Քաղաքական 18.09.2020   22:00   579

 «Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը.

«2018թ. ապրիլից հետո, երբ Հայաստանում ավարտվեց ավազակապետության դարաշրջանը, Հայաստանի առաջ կանգնեցին հետևալ խնդիրները՝ պետական կառավարման, տնտեսական համակարգի, անկյունաքարային նշանակություն ունեցող դատաիրավական համակարգի բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, նախկինում կատարված թալանի և հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկում: Ցավոք արդեն երկու տարի է, ըստ էության, Հայաստանում ռեֆորմ տեղի չի ունենում: Օրնակ՝ պեպական կառավարման համակարգի բարեփոխումների հարցը, որպես արդյունավետ, գործունյա, հասարկության, տնտեսության և պետության կարիքները բավարարող համակարգի հարց, պետք է առաջնահերթություններից լիներ, սակայն ուղղակի փոխատեղումներ եղան, կառույցները միմյանց ձուլվեցին, բայց էֆեկտիվությունը դրանից չաճեց: Դատաիրավական ոլորտում նախ առաջ բերվեց անցումային արդարադատության, վեթինգի գաղափարը, հետո վեթինգի գաղափարից հրաժարվեց իշխանությունը, այսինքն՝ նոր գաղափար առաջ բերվեց, բայց հին դատաիրավական համակարգը մնաց: Հետևանքներն արդեն այսօր իսկ տեսնում ենք, բայց վաղն ավելի լուրջ հետևանքներ կտեսնենք: Տեսնում ենք, որ շատ դեպքերում հասարակությանն առաջ մղելու, հասարակական, քաղաքական տնտեսական հանրային հնչեղության հարցերը վերջնական հանգրվանին հասցնելու համար դատաիրավական համակարգը հանդիսանում է լրջագույն խոչընդոտ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, ՀԱԿ, Արման Մուսինյան, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon