«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Արման Թաթոյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ`տեղում ծանոթանալու իրավիճակին

Արման Թաթոյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ`տեղում ծանոթանալու իրավիճակին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ մեկնել է ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքներ իրականացնելու և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը:

2021թ. մայիսի 12-ից սկսած Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր են հասցեագրվում Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա բնակավայրերից` կապված Գեղարքունիքի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ՀՀ սահմանից ներս ադրբեջանական զինված ուժերի բացահայտ անօրինական ներկայության հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները:

Բնակիչներն անհանգստություններ են ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը իրենց բնակավայրերի հարևանությամբ վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Նրանք նաև նշել են, որ չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել մակատեղիներում, ջուր խմեցնել կամ արածեցնել, վտանգված է ոռոգման ու ջրային պաշարների հասանելիությունը:

Պաշտպանի աշխատակազմը արձանագրել է նաև ահազանգերը լրատվամիջոցներում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունը հավիրում է այն վիճակի վրա, որ ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:

Փաստահավաք աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային կազմակերպություններին:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան