Արտակ Բեգլարյան. Արցախում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Արցախ 15.10.2021   10:42   94

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն առողջապահության նախարարի հետ այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ ու հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել են հոկտեմբերի 14-ի ուշ երեկոյան վիրավորված զինծառայողները։

«Քիչ առաջ վերադարձա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ու հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել: Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար:», նշված է Բեգլարյանի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտունի, Հարավ գյուղ, Արտակ Բեգլարյան, Ասկերան, Արցախ, Նոր Շեն, ԼՂ, ՊԲ, Գեղամ Ստեփանյան, ՄԻՊ Արման Թաթոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon