Արտակ Հովհաննիսյան. «Ասում եք՝ ինչի են չարացել հերոսների ծնողները, ասեմ...»

Խոսք 05.06.2021   12:00   485

Ձեզ չի հետաքրքրում մեր հերոս տղերքի դիերը,մեր անհետ կորածների ,գերիների ճակատագրերը,դուք կարող եք հանգիստ սրտով քարոզարշավ անել, գինու փառատոն անել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

Նա մասնավորապես նշել է.

«Ասում եք ինչի են չարացել հերոսների ծնողները,ասեմ՝ որովհետև ձեզ չի հետաքրքրում մեր հերոս տղերքի դիերը,մեր անհետ կորածների ,գերիների ճակատագրերը,դուք կարող եք հանգիստ սրտով քարոզարշավ անել, գինու փառատոն անել և էլի նման բաներ ,էտ գումարները որ էտպես ճոխ֊ճոխ ծախսում եք նման բաների վրա դիրքերը կահավորեք տղերքի անվտանգությունը ապահովեք դիրքերում,թէ գիտեք մի երկու փնթի ավագանի որ իրենց մոմենտով խանգարեցին մեր հերոսների հուշարձանի նախաձեռնությունը վերջացավ արդեն մի քանի ամիսա անցել, դեռ չեք կարողանում նամակիս պատասխանեք քաղաքապետարան,շատ բան ունեմ ասելու, բայց ամեն բան իր ժամանակին ու լսեք էջս չսարքեք ինքնահաստատման հարթակ»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արտակ Հովհաննիսյան, Ալբերտ Հովհաննիսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon