«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Այսօր վերսկսվում է մեղադրյալ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը

Այսօր վերսկսվում է մեղադրյալ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը

Այսօր առաջին ատյանում կվերսկսվի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննությունը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:

Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին  ժամը 13։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (Արշակունյաց պողոտա 24/1. Պանթեոնի մոտ) մասնակցենք մեղադրյալ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին: