Բաբաջանյան. Ապտակ հեղափոխությանը. Խունդկարյանը Քոչարյանի կողմից պետության զավթման հանցակիցն է

Կարևոր 14.09.2020   13:44   503

Արման Բաբաջանյան. Ապտակ հեղափոխությանը. Խունդկարյանը Քոչարյանի կողմից պետության զավթման հանցակիցն է:

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին աշնանային նստաշրջանի իր հերթական նիստերն է գումարել: Օրակորգում ընդգրկված է 57 հարց, որից առաջինը ՍԴ դատավորների ընտրության հարցի քննարկումն է:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դավարոների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը՝  հայտնեց Նաիրա Զոհրաբյանը՝ թեկնածությունների հարցը քննարկելուց առաջ:

«Մենք որոշել ենք և չենք մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Քանիցս ասել ենք՝ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,-ասաց Զոհրաբյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի ընտրությանը՝ հայտարարեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ելույթում:

«Հակաիրավական գործընթացը, որ այս դահլիճում տեղի է ունեցել Սահմանադրության փոփոխության համատեքստում, շարունակվում է, և այս ընտրությունն այդ հակաիրավական գործընթացի հետևանքն է»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արման Բաբաջանյան, ԱԺ, ՍԴ դատավորի թեկնածուներ, Երվանդ Խունդկարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon