Բեյրութում հայեր են վիրավորվել (տեսանյութ, լուսանկարներ)

Կարևոր 04.08.2020   22:30   401

Arevelk-ը գրում է. «Այսօր Բեյրութի նավահանգստի պայթյունից վնասվել են նաեւ հայկական կառույցներ, մասնավորապես՝ ՀՅԴ Շաղզոյան կենտրոնը, որտեղ գտնվում են «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը, «Վանա Ձայն» ռադիոկայանը, Համազգայինի ցուցասրահը եւ այլ գրասենյակներ: Վնասվել են հայերին պատկանող բազմաթիվ խանութներ, կան վիրավորներ:  Այս մասին տեղեկացանք Բեյրութից: Վնասների չափը ճշտվում են: 

Պայթյունը ցնցել է նավահանգստին մոտ գտնվող հայաբնակ Բուրջ համուդ ավանը: Հայերին սրտապնդելու համար այս պահին Բուրջ Համուդ է այցելել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Նա քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի և այլ պաշտոնյաների հետ շրջում է թաղերով: 

Բեյրութը հայտարարվել է աղետյալ քաղաք»: 

Լիբանանի «Կատայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը դարձել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը։

Նաջարյանը պայթյունի հետևանքով լուրջ վիրավորում է ստացել ։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Տեսանյութը՝ «A1+»-ի

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         յպայթյուն, Բեյրութ, հայեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon