«Բունկայի մոտ». Նոր ցուցասրահ Երևանի կենդանաբանական այգում (լուսանկարներ)

Տեղեկատու 13.02.2021   12:00   99

Կենդանաբանական այգում փետրվարի 12-ին բացվեց նոր ցուցասրահ, որը նախատեսված է Բունկա փղիկին այցելելու համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սմբատ Ղահրամանյանը նշեց, որ այդ ցուցասրահի բացումը պետք է ավելի շուտ տեղի ունենար՝ դեռ անցյալ տարի, սակայն կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված մի փոքր հետաձգվել էր:

«Նման ցուցասրահ ունենալը տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանի մտահղացումներից է: Մեր այցելուների համար այգում առանձնացված է մի հատված, որտեղ ապակու հետևից նրանք կկարողանան շփվել Բունկա փղի հետ: Այցելուները հաճախ դժգոհում էին, որ ամառները շոգ եղանակին, և ձմռանը՝ ցրտին, փիղը դուրս չէր գալիս: Ցուցասրահի սկզբի հատվածում առանձնացված է պատմական անկյուն, որտեղ այն փղերի լուսանկարներն են, որոնք 1940-ականներից բնակվել են Երևանի կենդանաբանական այգում»,- նշեց Ղահրամանյանը:

Ցուցասրահում առանձնացված է անկյուն, որտեղ լուսանկարների ու տեղեկատվական նյութերի միջոցով այցելուները կտեղեկանան Կենդանաբանական այգու հիմնադրման օրվանից այգում բնակություն հաստատած փղերի մասին:

Միջոցառման շրջանակներում այգու տնօրինությունը հետաքրքիր անակնկալներ էր պատրաստել մանուկների և երեխաների համար:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon