Երևան է ժամանել Մակրոնի ուղարկած մարդասիրական օգնության առաջին ինքնաթիռը

Արցախ 23.11.2020   09:30   164

Նոյեմբերի 22-ին  Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը:

Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված այս ինքնաթիռը բերեց Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու համար բժշկական սարքավորումներ և դեղեր, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար։

Հաջորդ ինքնաթիռը կժամանի նոյեմբերի 27-ին։…

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպայի ու Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հանձնարարությամբ՝ Ֆրանսիան սկսում է իրականացնել համակարգված ջանքեր` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելուն:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         օգնություն, Ֆրանսիա, ԼՂ, Էմանուել Մակրոն, Հայաստան, Ժան-Իվ Լե Դրիան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon