«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Եռաբլուրում քանդել են հերոսի գերեզմանը

Եռաբլուրում քանդել են հերոսի գերեզմանը

Երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, արտակարգ և անմարդկային դեպք է տեղի ունեցել Եռաբլուրում: Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի թղթակցի հետ զրույցում Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանն ասել է, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, շիրմաքարը տեղում է եղել, օգոստոսի 30-ին` ցերեկով են «թուրքի նման քանդել ու տարել այն»:

Գևորգյանն ասել է, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա պաշտպանության նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները:

Զոհվածի հայրն ասել է, որ այսօր խմբով գնալու են կառավարության շենքի առջև իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ու պահանջելու, որ այդ վանդալիզմը կատարողներն անպայման պատասխան տան:

«Ստացվում է, որ Ռ. Գևորգյանին նախ թույլատրել են կառուցել հերոս որդու գերեզմանը, հետո էլ որոշել են առանց խղճի խայթ զգալու քանդել տալ այն»,-գրում է կայքը:

Ակնկալվում է ՀՀ ՊՆ-ի արձագանքը: