«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Երկրաշարժ Հայաստանում

Երկրաշարժ Հայաստանում

Այսօր՝ փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6  բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 - 4 բալ ուժգնությամբ:

Լրացված

Հայաստանում մի քանի ժամվա տարբերությամբ երկրորդ երկրաշարժն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Սույն թվականի փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 00:06-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ԱԻՆ-ի՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժը զգացվել է նաև Արցախում` 2 բալ ուժգնությամբ։