«Եթե պաշտպանության նախարարը այլ բան ասեր՝ ես նրան պաշտոնանկ կանեի» (տեսանյութ)

Կարևոր 02.04.2019   11:20   374

Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, որովհետեւ եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից։ Armtimes-ի փոխանցմամբ այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառալով Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, որ ինքը, որպես պաշտպանության նախարար, վերաձեւակերպում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձեւաչափը՝ ասելով, որ մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց:

«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից, որովհետեւ ի՞նչ է ասել նախարարը, ասել է, եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում։ Եթե հանկարծ պաշտպանության նախարարը այլ բան մտածի, նա պետք է Պնախարար չաշխատի։ Սա որեւէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է դրա կարեւորությունը»,-մասնավորապես ասաց վարչապետը՝ հավելելով․ «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման եւ ենթակայության ներքո․ սրա հետ կապված որեւէ հարց ունե՞ք»։

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նաեւ ասաց, որ բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք, որպես պետություն եւ ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր.

«Ես`որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը ես վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց: Ոչ մի բան չի զիջվելու»:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, Դավիթ Տոնոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon