Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատին. հայտարարություն

Աշխարհ 11.11.2021   18:00   56

Նոյեմբերի 9֊ի հրադադարի մեկ տարվա կապակցությամբ Եվրամիության արտգործնախարարի խոսնակ Պիտեր Ստանոյի տարածած հայտարարությամբ Բրյուսելը կոչ է անում կողմերին խստորեն հարգել հրադադարը, անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, լիակատար համագործակցություն ծավալել ականազերծման և սահմանային շրջաններում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

Ընդգծելով, որ Եվրամիությունը շարունակում է մնալ հավատարիմ խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի առաջխաղացմանը, Ստանոն հիշեցնում է, որ Բրյուսելը կարևոր դեր է խաղացել ձերբակալվածների ազատ արձակման և ականների քարտեզների փոխանակման հարցում:

«Եվրամիությունը նաև աջակցել է հակամարտությունից տուժած մարդկանց` ավելի քան 17 միլիոն եվրո տրամադրելով մարդասիրական նպատակների համար, այդ թվում` ականազերծման և վերականգնման», - ասված է հայտարարությունում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵԱՀԿ ՄԽ, Պիտեր Ստանոյ, ադրբեջան, ԼՂ, ԵՄ, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon