«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Եվրոպական միությունն արձագանքել է ռազմագերիների մասին Ալիևի հայտարարությանը

Եվրոպական միությունն արձագանքել է ռազմագերիների մասին Ալիևի հայտարարությանը

Եվրոպական միությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ռազմագերիների մասին հայտարարությանը` կոչ անելով հետևել միջազգային մարդասիրական իրավունքին ու լիարժեք իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի ռազմագերիների փոխանակման եւ մարդկային աճյունների վերադարձի մասին դրույթները:

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում Եվրոպական միության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Եվրոպական միությունն ընդգծում է, որ միջազգային հումանիտար իրավունքը պետք է պահպանվի, ԵՄ-ն կոչ է անում ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների և պատանդների փոխանակման կետի դրույթները»:

Միաժամանակ, ԵՄ-ն ընդգծում է.

«Եթե արտերկրից ինչ-որ գրոհայիններ դեռևս շարունակում են մնալ տարածաշրջանում, ապա նրանք պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն այնտեղից: Եվրոպական միությունը հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման բանակցությունների կոչ է անում, որոնք տարածաշրջանին կբերեն տևական խաղաղություն»:  

Հիշեցնենք` փետրվարի 26-ին Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին է հանձնել Երևանին: «Մենք նրանց վերադարձրեցինք բոլոր գերիներին և զոհված զինծառայողների մարմինները: Պատերազմից հետո նրանց վերադարձվեց ավելի քան 1000 դիակ», - ասել էր նա՝ ավելացնելով, որ Ադրբեջանում հիմա միայն հայ դիվերսանտներ են մնացել:

Նշենք, որ մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։ Պաշտոնական տվյալներ չկան, թե քանի գերի ունենք ադրբեջանական կողմում, սակայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց, ոչ պաշտոնական տվյալներով, մինչև 300 հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ գերության մեջ։

Читать на русском