«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Գիշերը Շուշին և Ստեփանակերտը հրթիռակոծել են. կան զոհեր

Գիշերը Շուշին և Ստեփանակերտը հրթիռակոծել են. կան զոհեր

Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, որ ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։

«Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում, նախնական տվյալներով, կա 3 զոհ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Տեղերում  աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։

Մյուս տվյալները ճշտվում են։