Հաջիևը հաստատել է. Թուրքիան կռվում է Արցախի դեմ

Պաշտոնական 04.10.2020   13:54   186

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատահմամբ հաստատել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հիքմեթ Հաջիևն Արցախի պաշտպանության բանակի կողմից Գյանջայի ռազմական ավիաբազային հասցրած հարվածի հետևանքները ցույց տալու համար «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում հստակ երևում է, որ տարածքում թուրքական բանակի համազգեստով զինծառայողներ են կանգնած:

Ադրբեջանի նախագահի օգնականը, հասկանալով իր սխալը, ջնջել է այդ լուսանկարը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հիքմեթ Հաջիև, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon