«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

«Հանրաքվեի է դրված ՍԴ անդամների հեռացման հարցը, հռչակագիրը՝ քարոզչական հնարք է»

«Հանրաքվեի է դրված ՍԴ անդամների հեռացման հարցը, հռչակագիրը՝ քարոզչական հնարք է»

Factor.am-ը զրուցել է Հայաստանի Հանրապետության նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ

 -Պարո՛ն Ջհանգիրյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հանրաքվեի հռչակագրի նախագիծ, որով գնահատական է տրվում քաղաքական նախորդ համակարգին՝ կեղծվել են ընտրությունները՝ 1995-ից մինչև 2018 թվականները։ Ի՞նչ կտա սա Հայաստանին, արդյոք այն անհրաժե՞շտ է։ 

-Ես կարծում եմ, որ այդպիսի եզրակացության պետք է գար այն փաստահավաք խումբը, որը նախատեսվում էր ստեղծել, և այդ փաստահավաք խումբը պետք է համապատասխան ուսումնասիրությունների արդյունքներով գար որևէ իրավական գնահատականի։ Իսկ այս հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է։ Ես քաղաքական մարդ չեմ, որ քաղաքական գնահատական տամ։ Բացի այդ, կարծում եմ՝ հենց այնպես, հպանցիկ, առանց ուսումնասիրությունների, կարելի է ասել, որ 99 թվականի Ազգային ժողովի ընտրություններում, երբ Կարեն Դեմիրճյան – Վազգեն Սարգսյան դաշինքի հաղթանակը արձանագրվեց, չեմ կարծում, թե ինչ-որ ձայնի խնդիր է եղել։

 -Որպես իրավագետ, Դուք գիտե՞ք՝ ո՞նց կարելի է այդպիսի հռչակագիրը նաև ներկայացնել հանրաքվեում՝ տալ ընտրողի դատին, ի՞նչ ճանապարհով է դա հնարավոր անել։

 -Դա քարոզչական հնարք է, հանրաքվեի է դրված այլ հարց, և «Այո» պետք է ասվի սահմանադրական փոփոխությանը կամ «Ոչ»-ը պետք է ասվի հանրաքվեի դրված նախագծին։ Մնացածը քաղաքական հնարքներ են կամ տակտիկական միջոցներ են՝ խնդիրը ավելի արդիականացնելու, ընկալելի դարձնելու համար։

 -Այսինքն՝ իրավական ոչ մի արժեք այս հռչակագիրը չունի՞։

-Դա իրավական փաստաթուղթ չէ։ Մենք ունենք անկախության հռչակագիր, որն ընդունվել է ՀՀ-ի Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ դա իրավական փաստաթուղթ չէ, դա քաղաքական հայտարարություն է։

Ամբողջական` factor.am-ի տեսանյությում