«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Հենրիկ Պիպոյան. Պատերազմող երկրի համար մութ ու ցուրտը՝ թիկունքի մասնակցությունն ա պատերազմին

Հենրիկ Պիպոյան. Պատերազմող երկրի համար մութ ու ցուրտը՝ թիկունքի մասնակցությունն ա պատերազմին

Լուսանկարը՝ Ռուբեն Մանգասարյանի

Ես էլ եմ երբեմն ասում «մութ ու ցուրտ տարիներ», բայց մասնավոր դեպքերում, երբ պետք ա լինում ինչ-ինչ պատճառներով հենց դա՛ շեշտել։ Իսկ իրականում, նման պիտակ կրող տարիներ իմ համար գոյություն չունեն։

Նախ՝ ես շատ քիչ եմ զգացել մութ ու ցուրտը, որովհետև էդ տարիներին համարյա տանը չէի լինում՝ առավոտ շուտ դուրս էի գալիս ու տուն էի գալիս ուշ գիշերով, եթե գալիս էի։ Աշխատանքը շատ էր, շատ-շատ էր, իսկ աշխատանքի մեջ չես զգում ո՛չ մութը, ո՛չ ցուրտը, ավելի կարևոր բաներ կան։

Բայց ոչ միայն դրա համար կամ, ավելի շուտ, ոչ այնքան դրա համար։

Մութ ու ցուրտ տարիները պատերազմի տարիներն էին։ Պատերազմող երկրի համար մութ ու ցուրտը սովորական բան ա, դա պատերազմի հետևանքն ա, թիկունքի մասնակցությունն ա պատերազմին։ Էդ տարիները ո՛չ թե մութ ու ցուրտ տարիներ էին, այլ պատերազմի տարիներ։ Քո ջահելները կենաց մահու կռիվ են տալիս, իսկ դու թիկունքում նստած մութ ու ցուրտն ե՞ս կարևորում։ Էդ նույնն ա, ինչ ջրհեղեղը կոչես ոտքերը թրջելու օր։

Չէ՛, մենք մեր պատմության մեջ չենք ունեցել մութ ու ցուրտ տարիներ, պարզապես՝ մի քիչ նեղվել ենք, որ գոնե ինչ-որ չափով հասկանանք մեր պատերազմող տղերքին։

Հենրիկ Պիպոյան