«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը

Լևոն Զուրաբյան. Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման և հնազանդեցման նպատակով, երկրի ղեկին կանգնած առաձնյակի բարոյական ազատ անկման մի նոր ապացույց չէ զուտ:

Եկեղեցու դեմ Փաշինյանի առաջին իսկ հրապարակային գործողություններից և «դոմփելու» մասին մայիսի 30-ի տխրահռչակ հայտարարությունից ի վեր պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ հանձնարարել էր պատրաստել և հայտարարության պահին արդեն ձեռքի տակ ունեցել է ԱԱԾ-ի կողմից ստեղծված անհրաժեշտ «ապացույցները», որոնք պետք է օգտագործվեին եկեղեցաքանդ հետագա գործողությունների մեջ:

Փաշինյանը, սակայն, մի բան չհասկացավ` «մերկացնելով» իր սեփական ընդդիմախոսներին, նա այսօր մերկացրեց իր անբարո ռեժիմի դեմքը, որը չի խորշում Սահմանադրության, օրինականության, պարկեշտության և բարոյականության որեևէ նորմի ցուցադրական ոչնչացումից: Նա հաճույքով պղծում է հասարակության գիտակցությունը, ժողովրդի տարբեր հատվածներ իրար դեմ հանում, թունավորում հանրային մթնոլորտը:

Ազդարարելով, որ «հոգու աչքերով» անձամբ կընտրի «Համակարգող խումբ` վեհարանը ազատելու և կաթողիկոսական նոր ընտրություններ կատարելու» նպատակով, Փաշինյանը չարաշահեց վարչապետի պաշտոնական լիազորությունները, խախտեց ՀՀ Սահմանադրության 17 և 41 հոդվածները, ըստ որոնց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անջատ է պետությունից և օժտված ինքնավարությամբ:

Հայտարարելով, որ աջակցում է կարգալույծ քահանային և հոկտեմբերի 26-ին մասնակցելու է նրա կողմից կազմակերպված պատարագին, հրամայելով ոստիկանության անգործությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեզեցու գործունեությանը խոչընդոտելու, նրա սեփականությունը հանդիսացող տաճարի տարածքը ներխուժելու օրինազանց գործողությունների նկատմամբ, սեփական ներկայությամբ օժանդակելով այս բոլոր ապօրինություններին, Նիկոլ Փաշինյանը կատարում է Քրեական օրենսգրքի 441-րդ, այն է «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» հոդվածով նախատեսված հանցանք:

Ստեղծելով և հրապարակելով ՀՀ քաղաքացիների մասնավոր կյանքին վերաբերող նյութերը, Փաշինյանը նաև խախտել է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածով նախատեսված «Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության» սկզբունքը:

Մի քանի շաբաթ առաջ Փաշինյանն ասում էր «Կառավարությունը ես եմ»: Այսօր, կատարելով բոլոր վերոհիշյալ գործողությունները և ապօրինի հանձնարարություններ տալով իրավապահ մարմիններին, Նիկոլ Փաշինյանն ասում է. «Օրենքը ես եմ»:

Փաշինյանի գործողություններով Հայաստանում, ըստ էության, դադարեցվել է Սահմանադրության և օրենքների գործողությունը, փոխարենը հաստատվել է Փաշինյանի կամայականության ռեժիմ:

Փաշինյանը հատել է բոլոր այն գծերն ու սահմանները, որոնցից այն կողմ ավարտվում են մեր քաղաքացիական ազատությունները և սկսվում է անձնական իշխանության տեռորը:

Սա թույլ տալ չենք կարող:

Լևոն Զուրաբյան

Էսօր էնքան մարդ ա տարածել էն նյութը (ով, ի դեպ, չի հասկանում, պարզաբանեմ, որ ցանկացած տարածող հանցանք է գործում), որ լիքը հաղորդում տալու գործ կար Քրեական Օրենսգրքի այս հոդվածով, բայց վայ թե էն մեկը էլի չի կարողանում օգտվել Arlis-ից:
Դե լավ, Նիկոլի մասով` մեր վրա: Համ էլ համարեք նախորդ ստատուսիս հավելում:
Հոդված 204. Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը
1. Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունը հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով տարածելը`
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,
2) տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով,
3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,
4) անչափահասի նկատմամբ կամ
5) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից՝
պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
(204-րդ հոդվածը խմբ. 12.04.24 ՀՕ-170-Ն)

Լևոն Զուրաբյան