Հարութ Ուլոյան. «Փաշինյանի քաղաքական փաստաբանների կողմից շրջանառվող հերթական ցնդաբանությունը»

Խոսք 10.05.2021   13:42   172

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքի իր էջոխմ գրում է.

Փաշինյանի քաղաքական փաստաբանների կողմից շրջանառվող հերթական ցնդաբանությունը. «Ո՞վ է ոմանց իրավունք տվել ձեռնոց նետել ժողովրդի իշխանությանն ու դրա դեմ ինչ-որ դաշինքներ ձևավորել: Այդ մարդիկ ցանկանում են ոտնահարել ժողովրդի ցանկությունը»:

Զավեշտ է, երբ «քաղաքագետ» ու «վերլուծաբան» ներկայացող անձինք նմանատիպ էժանագին մանիպուլյացիաներով են փորձում կատարել Փաշինյանին արդարցնելու իրենց գործառույթը: 

Այդ մարդկանց առաջ քաշած «տրամաբանությամբ», ստացվում է, որ 

  • ժողովրդի կողմից ընտրված որևէ իշխանություն երբեք չպիտի հեռանա ու նրանց դեմ երբեք պայքար չպիտի ծավալվի,
  • ժողովրդի կողմից ընտրված, սակայն անմեղսունակության հետևանքով բարեփոխումներն ու պատերազմը տանուլ տված իշխանություններին նույն ժողովուրդը պատասխանատվության չպիտի կանչի:

Ավելին, այդ «քաղաքագետ» ու «վերլուծաբան» կոչվողների «տրամաբանությունը» մի կողմից խոսում է այն մասին, որ նրանք «տեղյակ չեն», թե հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրություններն ինչ նպատակով են տեղի ունենալու (իսկ իշխանությունների կողմից դրանք իրականացնելու որոշումն ինքնին նշանակում է ժողովրդի վստահության ճգնաժամի արձանագրում (առնվազն)): Իսկ մյուս կողմից, այդ մարդիկ փորձում են կանխորոշել ընտրությունների արդյունքը և, ըստ այդմ, բորբոքված նեղսրտում են, թե «ինչպե՞ս կարելի է ոտնահարել ժողովրդի ցանկությունը»:

Խենթանոց:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հարութ Ուլոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon