«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի  ընթացքում տեղի ունեցան ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրություններ: ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը:

Արտահերթ ժողովի մեկնարկին ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարվեց արտահերթ ժողովը նախագահելուց, այդ իրավունքը փոխանցվեց  ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Արթուր Ազարյանին:

Արտահերթ ժողովի մեկնարկին բողոքի ձայն բարձրացրեցին Վանաձորի ակադեմիայի ներկայացուցիչը  և ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը, ովքեր պնդում էին, որ ժողովի ընթացակարգը խախտվել է:

ՀՖՖ արտահերթ ժողովին մասնակցեց  25 պատվիրակներից 24-ը:

Մինչ քվեարկությունը արտահերթ ժողովն ընտրեց հաշվիչ հանձնաժողով, այնուհետև որոշում կայացվեց ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն անցկացնել փակ ընթացակարգով:

Մինչ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի ընտրության քվեարկությունը արտահերթ ժողովը հաստատեց 9 հասարակական կազմակերպությունների՝ ՀՖՖ-ին անդամակցությունը կասեցնելու որոշումը, որն ավելի վաղ ընդունել էր ՀՖՖ գործկոմը:

Կասեցվել է հետևյալ ՀԿ-ների անդամակցությունը ՀՖՖ-ին.

«Արնար Հիմնադրամ», «Դինամո 2000» ՖԱ ՀԿ, «Զվարթնոց» ՖԱ ՍՊԸ, «Լոռի ՖՄԱ» բարեգործական ՀԿ, «Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Ասոցիացիա» ՀԿ, «Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամ», «Հայք ՖԱ» ՀԿ, «Նորացված Փյունիկ ՖԱ» ՀԿ, ՀՖՖ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ ՓԲԸ։ Այն ՀԿ-ները, որոնց անդամակցությունը ՀՖՖ-ին կասեցնելու որոշումը հաստատեց արտահերթ ժողովը, չեն մասնակցել ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի ընտրության քվեարկությանը:

Քվեարկությանը չմասնակցեց պատվիրակներից մեկը, ով քվեարկության էր ներկայացրել զինվորական գրքույկով:

Քվեարկության արդյունքներով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:

Քվեարկությանն ընդհանուր առմամբ մասնակցեց 23 պատվիրակ: Արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13, Թովմաս Գրիգորյանը` 7 ձայն: 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր, հաղորդում է «Արմենպրես»-ը: