Կարեվոր
Հայաստանում ռազմական դրություն է հայտարարվում
«Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստանի ողջ տարածքում ռազմական դրություն հայտարարելու մասին:
Սիրելի հայրենակիցներ.
Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:
Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի», գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում:
Читать на русском