Հայաստանը նահանջել է ըստ Economist- ի 2020 թ-ի Ժողովրդավարության ցուցանիշի

Պաշտոնական 22.02.2021   10:30   41

«Economist» հանդեսի վերլուծական կենտրոնը վերջերս հրապարակել է 2020 թվականի Ժողովրդավարության գլոբալ ինդեքսը (Global Democracy Index 2020), ուր անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարության զարգացման մակարդակին

165 պետությունների շարքում, ըստ «Economist» հանդեսի 2020 թվականի Ժողովրդավարության գլոբալ ինդեքսի մասին զեկույցի, Հայաստանը զբաղեցրել է 89-րդ տեղը` նախորդ զեկույցի հետ համեմատած գրանցելով նահանջ: 2019 թվականի Ժողովրդավարության գլոբալ ինդեքսի ցուցանիշով Հայաստանը 86-րդ տեղում էր: Ընդհանուր 5.35 միավորով, երկիրը շարունակում է որակվել «հիբրիդային ռեժիմ»:

Զեկույցում նշված է, որ Հայաստանի ցուցանիշները նահանջ են արձանագրել 2020 թ-ին, այն դեպքում, երբ երկիրը զգալի առաջընթաց էր գրանցել 2018-19 թթ.-ին: Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ զինված ընդհարման արդյունքում, ըստ զեկույցի, Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն մտցրեց, որը զգալիորեն սահմանափակեց քաղաքացիների ազատությունները, ներառյալ խոսքի ազատությունը:

Ռազմական դրությունը շարունակվում է նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո, երբ հաստատվեց զինադադար: Ըստ զեկույցի, ռազմական դրությունը օգտագործվում է` հակակառավարական ցույցերը ճնշելու և ընդդիմության առաջնորդներին բերման ենթարկելու համար:

Ըստ «Economist»-ի՝ 2020 թ-ի դրությամբ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաև հետխորհրդային երկրները, դեռևս չկան «ամբողջական ժողովրդավարության» տեսակի երկրներ: Տարածաշրջանում առաջին երկրորդ տեղերում են Էստոնիան և Չեխիան, իսկ ցանկի վերջին երկու տեղերում են Տաջիքստանն ու Թուրքմենստանը: Ռեժիմի տեսակի փոփոխություն է գրանցել միայն Ալբանիան՝ «հիբրիդային ռեժիմից» տեղափոխվելով «անկատար ժողովրդավարություն» կատեգորիա: Վերջինումս ընդգրկված են 13 երկներ: Ութ երկիր դասվում է «հիբրիդային ռեժիմների» շարքին, որոնց թվում են Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Բոսնիա Հերցեգովինան, ինչպես նաև հետխորհրդային Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը և Ղրղզստանը: Տարածաշրջանի մնացած երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիքստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու Ադրբեջանը «ավտորիտար ռեժիմներ» են:

165 պետությունների և 2 տարածքների տվյալները հետազոտող Ժողովրդավարության ցուցանիշը հիմնված է հինգ կատեգորիաների վրա՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն և քաղաքական մշակույթ: Այս կատեգորիաների շուրջ 60 ցուցանիշների հիման վրա է ձևավորվում ամեն մի երկրի դասակարգումը և պատկանելիությունը ռեժիմի չորս տեսակներից մեկին ՝ ամբողջական ժողովրդավարություն, անկատար ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ կամ ավտորիտար ռեժիմ:

Ըստ «Economist»-ի՝ 2020 թ-ի դրությամբ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաև հետխորհրդային երկրները, դեռևս չկան «ամբողջական ժողովրդավարության» տեսակի երկրներ: Տարածաշրջանում առաջին երկրորդ տեղերում են Էստոնիան և Չեխիան, իսկ ցանկի վերջին երկու տեղերում են Տաջիքստանն ու Թուրքմենստանը: Ռեժիմի տեսակի փոփոխություն է գրանցել միայն Ալբանիան՝ «հիբրիդային ռեժիմից» տեղափոխվելով «անկատար ժողովրդավարություն» կատեգորիա: Վերջինումս ընդգրկված են 13 երկներ: Ութ երկիր դասվում է «հիբրիդային ռեժիմների» շարքին, որոնց թվում են Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Բոսնիա Հերցեգովինան, ինչպես նաև հետխորհրդային Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը և Ղրղզստանը: Տարածաշրջանի մնացած երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիքստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու Ադրբեջանը «ավտորիտար ռեժիմներ» են:

Ամերիկայի Ձայն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ժողովրդավարություն, Economist, Global Democracy Index 2020, Հայաստան, ռազմական դրություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon