Հայտնաբերվել է ևս 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուն

Պաշտոնական 04.01.2021   12:06   96

Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ հունվարի 3-ին, Ջաբրայիլի և Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի ևս 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին հաղորդել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

 «Քաղաքացիական անձը տարեց տղամարդ է.  նա հայտնաբերվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքից։ Պետք է իրականացվի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի իմանանք, թե այդ անձն արդյոք բեկորային մահացու վիրավորո՞ւմ է ստացել, թե՞ թուրքերն են սպանել։ Դին հայտնաբերվել է դաշտավայրային հատվածում»,-նշել է Թադևոսյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         աճյուն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon