«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն

Հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով 1367 է: