Հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն

Արցախ 29.07.2021   12:00   1523

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում երեկ՝ հուլիսի 28-ին,  իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնել է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն։

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր՝ հուլիսի 29–ին,  շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         աճյուն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon