Հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն

Արցախ 02.08.2021   19:00   3673

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն:

«Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից որոնողական աշխատանքների ընթացքում տարհանվել է 1623 աճյուն: 
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         աճյուն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon