«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ՀՀ ՄԻՊ-ը հրետակոծված բնակավայրերից տեսանյութ է հրապարակել

ՀՀ ՄԻՊ-ը հրետակոծված բնակավայրերից տեսանյութ է հրապարակել

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզի  սահմնամերձ բնակավայրերից եւ կից գրառում կատարել:

«Կարող եք տեսնել հիմա ինքներդ իրական վիճակը։
Հայաստանի Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն խաղաղ համայնքներում Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա աշխատանքների մասին տեսանյութն է:

Անկախ իրավապաշտպան աշխատանքը վեր է հանել հավաստի տվյալներ 2020 թվականի հուլիսի 12-ից սկսած Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ: Արդյունքների մասին զեկույցը կազմվում է միանգամից անգլերենով՝ հրատապ ռեժիմով՝ 24 ժամ սկզբունքով: Պետք է, որ վաղն արդեն ավարտենք»: